Ներզատաբանություն
Թիրեոտոքսիկոզ. armeniamedicalcenter.am

Թիրեոտոքսիկոզը ախտաբանական վիճակ է, երբ օրգանիզմում վահանագեղձի կողմից նորմայից ավելի է արտադրվում թիրեոիդ հորմոնը: Թիրեոտոքսիկոզն ինքնուրույն հիվանդություն չի համարվում, այն հետևանք և արտահայտություն է հիվանդությունների, որոնց ժամանակ
- վահանագեղձն արտադրում է մեծ քանակի հորմոններ,
- գեղձի բջիջները քայքայվում են և հորմոններն անցնում են արյան մեջ:
Թիրեոտոքսիկոզը հաճախ անմիջական կապ ունի աուտոիմուն բնույթ կրող դիֆուզ տոքսիկ զոբի հետ, երբ իմուն համակարգի հրահանգով դրդվում է հորմոնների արտադրությունը: Արդյունքում վահանագեղձը չափերով մեծանում է: Այդ ախտաբանությունը հայտնի է որպես Բազեդովյան և Գրեյվսի հիվանդություն: Հաճախ այդ հիվանդությամբ հիվանդանում են երիտասարդները:
Տոքսիկ ադենոման բարորակ ուռուցք է, որի ժամանակ գեղձի վրա կարող են արտահայտվել մի քանի հանգույցներ, որը կոչվում է բազմահանգուցային տոքսիկ զոբ: Հանգույցներն արտադրում են ավելորդ թիրեոիդ հորմոններ` առաջ բերելով թիրեոտոքսիկոզ: Այդ ախտաբանությունը հիմնականում զարգանում է 55 տարեկանն անց կանանց մոտ:
ԹԻՐԵՈՏՈՔՍԻԿՈԶԻ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
Թիրեոիդ հորմոնների ավելցուկն ազդում է մի շարք օրգան- համակարգերի աշխատանքի վրա: Սիրտ-անոթային համակարգի կողմից դիտվում են սրտխփոց, առիթմիա, սրտային անբավարարություն, հիպերտոնիա:
Նյարդային համակարգի արձագանքն դրսևորվում է լացկանությամբ, անկայուն տրամադրությամբ, գրգռվածությամբ:
Ոսկրա-մկանային համակարգում հորմոնների մեծ քանակի ազդեցությամբ առաջանում է մկանային թուլություն և ոսկրերի փխրունություն:
Սեռական համակարգը նույնպես տուժում է թիրեոիդ հորմոնների մեծ քանակից. նվազում է սեռական հակումը, խանգարվում է դաշտանային ցիկլը, տղամարդկանց մոտ` էրեկցիան:
Թիրեոտոքսիկոզի ախտանշաններն են.
- կտրուկ նիհարում,
- ուժեղ քրտնարտադրություն,
- ջրիկ կղանք,
- ջերմի զգացողություն,
- վահանագեղիը մեծացման դեպքում` կլման դժվարացում:
Դիֆուզ տոքսիկ զոբի նշաններից է էկզոֆթալմիան: Նկարագրված ախտանշանների առկայության դեպքում անհրաժե'տ է դիմել մասնագետի:
ԹԻՐԵՈՏՈՔՍԻԿՈԶԻ ԲՈՒԺՈՒՄԸ
Բուժումը կազմակերպվում է` հաշվի առնելով ախտաբանական վիճակի պատճառը:
Բազեդովյան հիվանդության ժամանակ օգտագործվում են թիրեոստատիկ պատրաստուկներ, որոնք պակասեցնում են հորմոնների արտադրումը: Բուժման կուրսը, սովորաբար, երկարատև է` մինչև 1,5 տարի:
Կիրառվում է նաև վիրահատական միջամտություն. հեռացվում է կամ ամբողջ գեղձը կամ` նրա մի մասը:
Նշանակվում է նաև ռադիոակտիվ յոդ` ներքին ընդունման ձևով:
ԻՆՉՈՎ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ԹԻՐԵՈՏՈՔՍԻԿՈԶԸ
Թիրեոտոքսիկոզը չբուժելու դեպքում կարող են լուրջ բարդություններ ի հայտ գալ` հիպերտոնիա, առիթմիա, սրտի իշեմիկ հիվանդություն: Ծանր բարդություն է թիրեոտոքսիկ կրիզը, երբ խանգարվում է սրտի ռիթմը, կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը:
Բարդություններից խուսափելու համար, թիրեոտոքսիկոզի ախտանշանների դեպքում, անհրաժեշտ է անմիջապես հետազոտվել և բուժվել մասնագետի մոտ:

Կարդացեք նաև

Վահանաձև գեղձի առողջության պահպանման կարևոր պայման է յոդի բավարար մակարդակն օրգանիզմում։ Այս բաղադրիչը պատասխանատու է նյութափոխանակության...


Դեպրեսիան միշտ չէ, որ կարող է պայմանավորված լինել արտաքին գործոններով: Դեպրեսիային բնորոշ ախտանիշները կարող են պայմանավորված լինել...


Վահանաձև գեղձի հիվանդությունների մեծ մասը սթրեսի հետևանք են և շատ հաճախ ի հայտ են գալիս հենց նման իրավիճակից հետո...


Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...


Հորմոնները կենսաբանական ակտիվ նյութեր են, որոնք ապահովում են ամբողջ օրգանիզմի բարդ կենսագործունեությունը: Նրանք արտադրվում են էնդոկրին գեղձերի և տարբեր օրգաններում ու հյուսվածքներում տեղակայված բջիջների կողմից...


Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...


Մակերիկամները էնոկրին գեղձեր են, որոնց արտադրած հորմոններն ազդում են օրգանիզմի գրեթե բոլոր օրգան-համակարգերի աշխատանքի վրա: Գեղձերը տեղակայված են երիկամների վրա և յուրաքանչյուրը կշռում է...


Վահանագեղձը էնդոկրին համակարգի բարդ և կարևոր գեղձերից է: Այն գտնվում է կոկորդի շրջանում, պարանոցի առաջային մասում: Նրա ազդեցությունն օրգան-համակարգերի վրա շատ մեծ է...


Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...


Շաքարային դիաբետի ժամանակ որքա՞ն հաճախ է հանդիպում դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը:
Շաքարային դիաբետն լուրջ սոցիալ-բժշկական խնդիր է: ԱՀԿ տվյալների համաձայն, 2025 թ. շաքարախտով...


«Նաիրի» ԲԿ-ում մեկ ամսում իրականացնում է վահանաձև գեղձի ավելի քան 300 պացիենտի մոտ հետազոտություն, Էնդոկրին վիրաբույժը կամ վիրաբույժ-ուռուցքաբանը կատարում է ավելի քան 100 վիրահատություն` մեկ տարվա ընթացքում...


Վահանագեղձի յոդադեֆիցիտային հիվանդություններից է թիրեոիդային ախտաբանությունը, որը զարգանում է յոդի պակասի արդյունքում...


Սերոտոնինը քիմիական նյութ է, որն ապահովում է նյարդային բջիջների միջև գրգիռների փոխանցումը: Այն առկա է գլխուղեղում, արյան բջիջներում (թրոմբոցիտներ) և աղիներում: Սերոտոնինը կարգավորում է հարթ մկանների շարժունակությունը...


ԱՀԿ տվյալների համաձայն, աշխարհում շաքարային դիաբետի բարդություններից ամեն տարի մահանում է 2 մլն մարդ: Շաքարային դիաբետը հաճախ զարգանում է ինսուլինակայունության ֆոնի վրա...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն